ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Դյուրացնում են

2012-10-11

   «Հայրենակիցներ» ծրագրով Ռուսաստան տեղափոխվել ցանկացողների հնարավորությունները պաշտոնական Մոսկվան ավելի է դյուրացնում և ընդլայնում։ Ծրագրում նոր փոփոխություններ են կատարվել, որոնք վերացնում են բյուրոկրատական որոշ խոչընդոտներ, բացի այդ` ընդլայնվում է ընտանիքի անդամների ներգրավվածությունը. պետական այս ծրագրով Ռուսաստան մեկնողների ընտանիքների անդամների մեջ արդեն կարող են ներառվել պապերը և տատերը, չափահաս տարիքի եղբայրները և քույրերը, ինչպես նաև որդեգրված երեխաները, ինչը հնարավորություն է տալիս մեկնել մեծ ընտանիքներով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի տարածքային զարգացման նախարարության ազգամիջյան հարաբերությունների դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Ժուրավսկին:

(«Հայոց աշխարհ», էջ 6)