ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Կայացավ միգրացիոն հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի երրորդ նիստը

2012-07-20

Ս/թ հուլիսի 20-ին կայացավ ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016թթ.-ի գործողությունների ծրագրի մոնիթորինգի միջգերատեսչական հանձնաժողովի երրորդ նիստը:

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին միգրացիայի և ապաստանի քաղաքականության ինստիտուցիոնալ կազմակերպման ԵՄ փորձը, ՀՀ-ում միգրացիոն քաղաքականության համակարգման, իրականացման և վերահսկողություն իրականացնող պետական մարմինների գործառութային վերլուծությունը, ինչպես նաև քննարկվեցին ԵՄ փորձի հիման վրա քաղաքացիական ծառայության սկզբունքով գործող միգրացիոն քաղաքականության համակարգման, իրականացման և վերահսկողության գործառույթակազմակերպական (ինստիտուցիոնալ) առավել նախընտրելի մոդելի ընտրության հետ կապված հարցեր:

Նկատի  ունենալով,  որ  2012թ.-ի աշնանը  մեկնարկելու  է  ԵՄ-ի Թվինինգ ծրագիրը,  որի  առջև  դրված խնդիրներից  մեկը  ուղղակիորեն  առնչվում  է   քննարկվող հարցերից ինստիտուցիոնալ մոդելների ընտությանը,  հանձնաժողովը  որոշում  ընդունեց   մեկ  անգամ  ևս  անդրադառնալ խնդրին Թվինինգ  ծրագրի`  հիշատակված   մասի  կատարման  հաշվետվությունը   ստանալուց  հետո: