ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ճանաչողական այց Գերմանիա

2012-07-18

 Ս/թ հուլիսի 8-13-ը ՀՀ ՏԿՆ ՄՊԾ պետի տեղակալ Իրինա Դավթյանը  մասնակցել  է    Մարդկային  զարգացման միջազգային կենտրոնի և Միգրացիայի  միջազգային  կազմակերպության համագործակցությամբ և Եվրոպական հանձնաժողովի օժանադակությամբ իրականացվող «Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում»  ծրագրի շրջանակներում  կազմակերպված   ճանաչողական այցին  Գերմանիա (Բեռլին):

 Այցելության  շրջանակներում հայկական պատվիրակությունը  եղել է Գերմանիայի  աշխատանքի  և  սոցիալական  հարցերի  դաշնային  նախարարությունում, Զբաղվածության դաշնային  գործակալության  բեռլինյան  մասնաճյուղում, Զբաղվածության  պետական ծառայության Բեռլին-Միտտեի մասնաճյուղում և այլն: Միևնույն ժամանակ    հանդիպումներ  են  կազմակերպվել  զբաղվածության  ոլորոտւմ  աշխատող  մասնավոր, ինչպես  նաև  հասարակական  կազմակերպությունների  հետ: Հանդիպումների ժամանակ ներկայացվել են   զբաղվածության պետական  և մասնավոր համակարգերը, ինչպես նաև ժամանակավոր աշխատանքի  ծառայությունների  համակարգը, խոսվել է  նաև գերմանական  աշխատաշուկայի  առանձնահատկությունների, զբաղվածության  ոլորտի  քաղաքականության     վերջին  փոփոխությունների,  երրորդ  երկրների  քաղաքացիների  Գերմանիայում  աշխատելու կարգի և պայմանների մասին: