ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Վրաստանում Նիդերլանդների թագավորության դեսպանատան աշխատակիցների այցը ՄՊԾ

2012-07-14

 Ս/թ հուլիսի 13-ին Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանն ընդունեց Վրաստանում Նիդերլանդների թագավորության դեսպանատան միգրացիայի հարցերով աշխատակիցներ Իվո Կերստենին և Մարինա Ռիտվելդին:

Հանդիպման ընթացքում պարոն Եգանյանը ներկայացրեց Հայաստանի ներկայիս միգրացիոն իրավիճակը, մասնավորապես անդրադարձավ անօրինական միգրացիայի դեմ պայքարում իրականացվող կանխարգելման աշխատանքներին:

Հարցեր հնչեցվեցին նաև Հայաստանում ապաստանի տրամադրման ընթացակարգերի, ապաստանի հայցերի վիճակագրության, ապաստանի տրամադրման մերժման ցուցանիշների, ապաստան ստացած անձանց կենսապայմանների վերաբերյալ: