ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

“Հայաստանը Եվրոպայում” թեմայով համաժողով Երևանում

2012-07-05

Ս/թ հուլիսի 4-ին ՀՀ կառավարության ընդունելությունների տանը հրավիրվել էր համաժողով “Հայաստանը Եվրոպայում” թեմայով, որին մասնակցում էր Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպույը:

 Համաժողովի ժամանակ խոսվեց ԵՄ-ՀՀ համագործակցության շրջանակներում քաղաքական և անվտանգության հարցերի չափորոշիչների, խորը և կայուն ժողովրդավարության հիմնական տարր հանդիսացող ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների, մարդու իրավունքների, օրենքի գերակայության, կաշառակերության դեմ պայքարի մասին: “Վիզաների դյուրացումը որպես կարևոր քայլ ինտեգրացիայի ճանապարհին” թեմայով 5-րդ նստաշրջանում որպես զեկուցող հանդես եկավ ՀՀ ՏԿՆ ՄՊԾ պետ Գագիկ Եգանյանը:

 


Warning: Unknown: open(/var/lib/php/session/sess_j4imb7i203a5hksq36jgm8gac7, O_RDWR) failed: No space left on device (28) in Unknown on line 0

Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/lib/php/session) in Unknown on line 0