ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Իմիգրացիայի և ինտեգրացիայի հարցերով ֆրանսիական գրասենյակի ներկայացուցիչների այցը ՄՊԾ

2012-06-12

Ս/թ. հունիսի 12-ին Իմիգրացիայի և ինտեգրացիայի հարցերով ֆրանսիական գրասենյակի տնօրեն պրն. Ժան Գոդֆրուան հանդիպեց Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Շարժունակության շուրջ գործընկերության» հռչակագրի շրջանակներում «Միգրացիայի կառավարման ոլորտում Հայաստանի կարողությունների հզորացում, կենտրոնանալով վերաինտեգրմանն ուղղված  միջոցառումների վրա» առաջին կիրառական ծրագրի իրականացման վերաբերյալ հարցեր: Ծրագիրը բաղկացած է 4 բաղադրիչներից, որոնք վերաբերում են Հայաստան վերադարձող քաղաքացիների վերաինտեգրման հարցերին, օրինական միգրացիայի հնարավորություններին և միգրացիայի հարցերով ՀՀ պետական մարմինների և սփյուռքի կազմակերպությունների կարողությունների հզորացմանը:

36 ամիս տևողությամբ ծրագիրը նախատեսվում է սկսել 2012թ.-ի աշնանը և իրականացվելու է ԵՄ 6 անդամ երկրների կողմից, որոնցից առաջատար երկիրը հանդիսանում է Ֆրանսիան ի դեմս՝ Իմիգրացիայի և ինտեգրացիայի հարցերով ֆրանսիական գրասենյակի: