ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ԱՊՀ մասնակից պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների Խորհրդի հերթական նիստը Տրոիցկում

2012-06-14

 Ս/թ հունիսի 12-16-ը Տրոիցկ քաղաքում (Ռուսաստանի Դաշնություն) ընթանում է ԱՊՀ մասնակից պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների Խորհրդի հերթական` 9-րդ նիստը: Նիստին մասնակցում է նաև ՀՀ ՏԿՆ միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը:

 Նիստի  օրակարգում  ընդգրկված  են  ԱՊՀ մասնակից պետությունների միգրացիոն իրավիճակի,   աշխատանքային  միգրացիայի  հարցերով երկկողմ համաձայնագրերի նախապատրաստման, միգրացիոն մարմիններում օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ վերահսկողություն իրականացնող ստորաբաժանումների    ստեղծման   հետ  կապված և այլ հարցեր:

 Հանդիպման  շրջանակներում նախատեսված  է նաև  անցկացնել պաշտոնական միջոցառում Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության 20-ամյա տարելիցի կապակցությամբ: