ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ուսումնական դասընթացներ Մեղրիի սահմանային անցման կետի աշխատակիցների համար

2012-06-14

Ս/թ հունիսի 12-ին և 13-ին ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայությունը ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի սահմանային անցման կետի աշխատակիցների համար կազմակերպվել են ուսումնական դասընթացներ` “Ապաստան հայցողների և փախստականների վերաբերյալ միջազգային և ազգային օրենսդրությունը” թեմայով: Դասընթացներին մասնակցել են նաև ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Մեղրիի տարածքային ստորաբաժանման և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Մեղրիի մաքսատան աշխատակիցները:

 Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացել են ապաստան հայցողների կողմից սահմանային անցման կետերում ապաստանի դիմումի ներկայացման առանձնահատկություններին, ինչպես նաև այդ ոլորտը կարգավորող միջազգային կոնվենցիաներին, ՀՀ օրենքներին և ենթաօրենսդրական ակտերին: