ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ռումինիայի Իմիգրացիոն գրասենյակի աշխատակիցների փորձագիտական առաքելությունը Հայաստան

2012-06-11

ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության և Ռումինիայի ներքին գործերի նախարարության իմիգրացիոն գրասենյակի հետ համագործակցության շրջանակներում ս/թ. հունիսի 4-8-ը ԵՄ Թայեքս ծրագրով փորձագիտական առաքելությամբ Հայաստան էին ժամանել փորձագետներ պրն. Էլեոդոր Պիրվուն և պրն. Միրչա Բաբաուն:

 Հանդիպման ընթացքում փորձագետները ներկայացրեցին ԵՄ ապաստանի համակարգը, ԵՄ երկրներում ապաստանի ոլորտին առնչվող իրավական մեխանիզմների վերջին զարգացումները, ապաստանի տրամադրման գործընթացում որակի երաշխավորման առանձնահատկությունները, ինչպես նաև Ռումինիայում ապաստանի տրամադրման ընթացակարգերը, ապաստան հայցողների ծագման երկրի վերաբերյալ տեղեկատվության ստացման եղանակները:

 ԵՄ փորձագիտական առաքելությունը կնպաստի Հայաստանում ապաստանի համակարգի կատարելագործմանը և ԵՄ չափանիշների ներդաշնակեցմանը: