ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

“Միգրացիոն հոսքերը հարավարևելյան Եվրոպա տարածաշրջանում” թեմայով հանդիպում Զագրեբում

2012-05-02

Ս/թ. ապրիլի 25-26 Զագրեբում տեղի ունեցավ Բուդապեշտյան գործընթացի շրջանակներում հարավարևելյան Եվրոպա տարածաշրջանի աշխատանքային խմբի հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում էին 25 երկրների և 8 կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հայաստանից հանդիպմանը ներկա էր ՀՀ ՏԿՆ ՄՊԾ աշխատակիցը:

 Հանդիպման ընթացքում մասնակիցները ներկայացրին հարավարևելյան Եվրոպա տարածաշրջանում միգրացիոն հոսքերի կարգավորման վերաբերյալ իրենց փորձը: Քննարկվեցին անկանոն միգրացիոն հոսքերի կառավարմանը և վերադարձին, ինչպես նաև միջազգային պաշտպանության կարիք ունեցող անձանց վերաբերող հարցեր: