ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Բանակցություններ ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի և ռեադմիսիայի համաձայնագրերի շուրջ

2012-04-25

Ս.թ ապրիլի 25-28-ը Բրյուսելում տեղի է ունենալու ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի և ռեադմիսիայի (հետընդունման) համաձայնագրերի բանակցությունների երկրորդ փուլը (առաջին փուլը տեղի է ունեցել Երևանում ս.թ փետրվարի 28-29): Այս համաձայնագրերի կնքման արդյունքում ՀՀ քաղաքացիները կօգտվեն արտոնագրերի ստացման դյուրացված ընթացակարգերից։

Բանակցությունններին մասնակցելու նպատակով Բրյուսել է գործուղվելու արտաքին գործերի նախարարի տեղակալ Զ. Մնացականյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում լինելու են արդարադատության նախարարության և միգրացիոն պետական ծառայության ներկայացուցիչները: