ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Պրահյան գործընթացի շրջանակներում կազմակերպված ավագ պաշտոնատար անձանց հանդիպում Վարշավայում

2012-04-04

 Պրահյան գործընթացի շրջանակներում Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կազմակերպված ավագ պաշտոնատար անձանց հանդիպմանը, որը կայացել է 2012թ. ապրիլի 2-ից 3-ը, Հայաստանից մասնակցում էր տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության միգրացիոն քաղաքականության բաժնի պետ Համբարձում Աբրահամյանը: Հանդիպման ժամանակ ներկայացվեցին չորս կոնկրետ ուղղություններով իրականացվելիք փորձնական ծրագրերի հիմնական բաղադրիչները, որոնք մասնավորապես կուղղվեն սեմինարների և ուսուցողական այցերի կազմակերպման, ինչպես նաև ձեռնարկների մշակման միջոցով համապատասխան ուսուցանողների պատրաստմանը, որոնք էլ իրենց հերթին տեղում կնպաստեն միգրացիոն խնդիրներով զբաղվող մյուս աշխատակիցների հմտությունների զարգացմանը: Առանձին միջոցառումների համար նշվեցին կատարման հստակ վայրեր ու ժամկետներ: Հանդիպմանը քննարկվեց նաև ազգային կոնտակտային անձանց ցանցերի ձևավորման հարցը: Պրն. Աբրահամյանը հանդես եկավ Պրահյան գործընթացի անդամ երկրների հետ համագործակցության հայաստանյան զարգացումների վերաբերյալ զեկույցով: