ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Մարզային լրագրողների իրազեկում 2011թ. հոկտեմբերի 27-ին ստորագրված ՀՀ-ԵՄ <Շարժունակության շուրջ գործընկերություն> քաղաքական հռչակագրի վերաբերյալ

2012-03-30

 “People in  need”  չեխական կազմակերպությունը Միգրացիոն պետական ծառայության  հետ համագործակցությամբ նախաձեռնել  է  սեմինարների    շարք  մարզային լրագրողների  համար,  որի  նպատակն  է  լրագրողներին  ծանոթացնել   Հայաստանի  և  Եվրոմիության  միջև  առկա  վերջին   քաղաքական  զարգացումներին,  և մասնավորապես   ներկայացնել  <Շարժունակության  շուրջ  գործընկերություն>  վերջերս ստորագրված  հռչակագրի  նպատակները,  բովանդակությունը  և  դրանից    ակնկալվող  արդյունքները:

Այդ  շարքի   հանդիպումներ կայացել  են  ս/թ. մարտի 20-ին Գյումրիում` Շիրակի մարզի և մարտի 29-ին Վանաձորում` Լոռու մարզի լրագրողների համար: