ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Միգրացիա. զարգացումներ և մարտահրավերներ

2012-04-06

 Եվրոմիության  օժանդակությամբ  իրականացվող  <<Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում>> ծրագրի շրջանակներում, Միգրացիոն  պետական  ծառայության  և <Մարդկային զարգացման միջազգային կենտրոն> ՀԿ-ի  համատեղ ուժերով  անցկացվում   են   տեղական ինքնակառավարման մարմինների` միգրանտների հետ առնչվող աշխատակիցների իրազեկության բարձրացմանն ուղղված սեմինար-քննարկումներ  մարզերում: Նման  երկու հանդիպումները   կայացել  են  ս/թ. մարտի 28-ին  Արագածոտնի մազկենտրոն Աշտարակ քաղաքում և ապրիլի 6-ին Կոտայքի մարզկենտրոն Հրազդան քաղաքում:

Միջոցառումների նպատակն  է  տեղական ինքնակառավարման  մարմինների`  միգրանտների  հետ  առնչվող աշխատակիցներին, ինչպես  նաև ոլորտում  աշխատող  հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին ծանոթացնել  միգրացիայի  ոլորտում ՀՀ կողմից  վարվող քաղաքականության  առանձնահատկություններին, ԵՄ հետ  ՀՀ  միգրացիայի հարցերով համագործակցության վերջին զարգացումներին,  անկանոն  միգրացիայի  և  թրաֆիքինգի  դեմ  տարվող  պայքարի, ՀՀ-ից միգրացիայի   այդ թվում  աշխատանքային միգրացիայի   կանոնակարգման և կարգավորման խնդիրներին: