ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՈԻսուցողական այց Լատվիայի Հանրապետություն

2012-03-23

ԵՄ ռեադմիսիայի հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող <<Անօրինական ներգաղթի կանխարգելման իրավասու մարմինների նախապատրաստական ծրագրի>> շրջանակներում ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության, Ազգային անվտանգության խորհրդի և ազգային անվտանգության ծառայության հինգ պաշտոնյաներ մարտի 19-ից 22-ը մասնակցեցին լատվիական փորձի վերաբերյալ ուսուցողական դասընթացին, որոնք կայացան Լատվիայի Յուրմալա և Դաուգավպիլս քաղաքներում:

Այցի ընթացքում հայկական պատվիրակությունը մասնավորապես ծանոթացավ Լատվիայում անօրինական միգրացիայի դեմ պայքարի կազմակերպման և երկրում առանց իրավական հիմքերի բնակվող օտարերկրացիների` ռեադմիսիոն համաձայնագրերի շրջանակներում վերադարձման փորձին: Ընդունող կողմը ներկայացրեց նաև օտարերկրացիների հարցերով լատվիական իրավասու մարմինների կառուցվածքը, գործառույթները և  Լատվիայում ապաստան հայցողների հետ կապված վիճակագրությունը: Կատարվեց այց սահմանային Դաուգավպիլս քաղաքի օտարերկրացիների ժամանակավոր պահման կենտրոն: