ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՄԾ պետն այցելեց ՄԱԿ ՓԳՀ Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակ

2018-09-29

ՄԾ պետ Արմեն Ղազարյանը այցելել է Թբիլիսիում՝ ՄԱԿ ՓԳՀ Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակ, որտեղ հանդիպել է ՄԱԿ ՓԳՀ Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցիչ Յոհաննես վան դեր Կլաուի և տեղակալ՝ Յոկո Ակասակիի հետ:
Հանդիպմանը քննարկվել են ապաստան հայցողների և փախստականների հիմնախնդիրներին առչնվող տարածաշրջանային հարցերը, ինչպես նաև հոկտեմբերի 1-ից 5-ը Ժնևում՝ Ազգերի պալատում, տեղի ունեցող ՄԱԿ ՓԳՀ-ի Գործադիր կոմիտեի հերթական 69-րդ նստաշրջանի օրակարգային թեմաները: Նստաշրջանին այս օրերին մասնակցում է նաև Ա. Ղազարյանը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև ՄԱԿ ՓԳՀ-ի և Եվրոպայի Խորհրդի հետ համատեղ կազմակերպված «Անդրադառնալով ազգային անվտանգության խնդիրներին՝ առանց խաթարելու փախստականների պաշտպանությունը» խորագրով երկօրյա տարածաշրջանային կլոր-սեղանի արդյունքներին: Այդ կապակցությամբ Ա. Ղազարյանի կողմից առաջարկվել է ազգային անվտանգության խնդիրների և փախստականների պաշտպանության վերաբերյալ թեմայի շրջանակներում կազմակերպել ևս մեկ քննարկում` նվիրված հարցի քաղաքականության ասպեկտի քննարկումներին, որն ընդունվել է ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից: Առաջարկությունը պայմանվորված էր այն հանգամանքով, որ խնդիրը զուտ իրավական չէ և քաղաքականության մոտեցման հարցը ևս էական է: