ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

«Միգրացիա և հմտություններ» սեմինար Թուրինում

2012-03-14

  Ս/թ մարտի 5-8-ը Թուրինում /Իտալիա/ տեղի ունեցավ Եվրոպական թրեյնինգ հիմնադրամի (ETF) կողմից կազմակերպված սեմինար, որին իր մասնակցությունն ունեցավ նաև ՄՊԾ արտաքին կապերի բաժնի պետ Հ. Չոբանյանը։

Սեմինարի ընթացքում ներկայացվեցին ԵՄ միգրացիոն քաղաքականության վերջին զարգացումները, մասնավորապես ԵՄ միգրացիայի և շարժունակության վերաբերյալ նոր մոտեցումները:

Ներկայացվեցին նաև Եվրոպական թրեյնինգ հիմնադրամի (ETF) կողմից ներկայումս Հայաստանում և Վրաստանում իրականացվող պոտենցյալ ու վերադարձող միգրանտների վերաբերյալ հետազոտությունների նախնական արդյունքները: Նախատեսվում է, որ հետազոտության վերջնական  արդյունքները կներկայացվեն այս տարվա հունիսին:

Քննարկումներ ծավալվեցին միգրանտների վերադարձի և վերաինտեգրման գործընթացներում աջակցության տրամադրման Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Մորոկոյի և Թունիսի փորձի մասին ընդհանրապես և միգրանտների իրենց ծագման երկրներում ձեռնարկատիրությամբ զբաղվելու և աշխատաշուկայում ընդգրկվելու աջակցության վերաբերյալ մասնավորապես:

 

 

 

 


Warning: Unknown: open(/var/lib/php/session/sess_bik6i795vc63unsm5jggveo9f4, O_RDWR) failed: No space left on device (28) in Unknown on line 0

Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/lib/php/session) in Unknown on line 0