ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Գերմանիայի ուսանողները հետաքրքրված են Հայաստանի միգրացիայի և փախստականների հիմնահարցերով

2018-09-12

     Լայպցիգի համալսարանի Լայբնիցի անվան Արևելյան Եվրոպայի պատմության և մշակույթի ինստիտուտի փոխտնօրեն, «Արևելյան Եվրոպայի չլուծված հակամարտություններ» ծրագրի համակարգող Շտեֆան Թյորբսթի գլխավորած պատվիրակությունը ս.թ. սեպտեմբերի 11-ին այցելեց ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայություն:

    Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը ներկայացրեց Ծառայության գործառույթները և մասնավորապես անդրադարձավ Հայաստանում ապաստան հայցողների և փախստական ճանաչված անձանց ինտեգրման հիմնախնդիրներին ու վիճակագրությանը:

Լայպցիգի համալսարանի դոկտորանտուրայում սովորող տարբեր երկրների ուսանողները հանդիպման ընթացքում հարցեր բարձրացրեցին միգրացիոն քաղաքականության, Ադրբեջանից բռնագաղթած փախստականների և սիրիահայերի ինտեգրման հիմնախնդիրների, Հայաստան վերադարձող միգրանտների և ոլորտին առնչվող այլ հարցերի վերաբերյալ: