ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Տեղական ինքնակառավարման մարմինների` միգրանտների հետ առնչվող աշխատակիցների իրազեկության բարձրացմանն ուղղված սեմինար-քննարկումներ

2012-03-04

 Եվրամիության  օժանդակությամբ  իրականացվող  <Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում>> ծրագրի շրջանակներում, Միգրացիոն  պետական  ծառայության  և <Մարդկային զարգացման միջազգային կենտրոն> ՀԿ-ի  համատեղ ուժերով  անցկացվում   են   իրազեկման հանդիպումներ  և  սեմինար-քննարկումներ  մարզերում: Նման  երկու հանդիպումները   կայացել  են  ս/թ. հունվարի 25-ին  Արարատի, իսկ  փետրվարի 24-ին  Արմավիրի  մարզպետարաններում:

Միջոցառումների նպատակն  է  տեղական ինքնակառավարման  մարմինների`  միգրանտների  հետ  առնչվող աշխատակիցներին, ինչպես  նաև ոլորտում  աշխատող  հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին ծանոթացնել  միգրացիայի  ոլորոտւմ ՀՀ կողմից  վարվող քաղաքականության  առանաձնահատկություններին, նոր զարգացումներին,  ԵՄ հետ  ՀՀ  հարաբերությունների  շրջանակներում  ձևավորված  նոր իրողություններին,  անկանոն  միգրացիայի  և  թրաֆիքինգի  դեմ  տարվող  պայքարի, ՀՀ-ից միգրացիայի   այդ թվում  աշխատանքային միգրացիայի   կանոնակարգման և կարգավորման խնդիրներին: