ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Փորձագիտական հանդիպում Պրահյան գործընթացի շրջանակներում

2018-07-09

       ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության աշխատակազմի  արտաքին կապերի բաժնի պետ Հայկանուշ  Չոբանյանը և ապաստանի հարցերի բաժնի պետ Պետրոս Աղաբաբյանը ս.թ. հունիսի 28-29 Վիեննայում մասնակցեցին Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի (ICMPD) կողմից կազմակերպված Պրահյան գործընթացի միգրացիոն դիտակետի շրջանակներում փորձագիտական խմբի հանդիպմանը:

            Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանից, Բելառուսից, Մոլդովայից, Ղազախստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից և Սերբիայից հրավիրված փորձագետներ:  Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Միգրացիոն քաղաքակա-նության զարգացման միջազգային կենտրոնի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի համակարգող պարոն Ռադիմ Ժակը: Ծրագրի ղեկավար պարոն Ալեսանդր Մալեևը հակիրճ ներկացրեց փորձագիտական խմբի հանդիպման հիմնական նպատակը, ինչպես նաև մանրամասնեց Պրահյան գործընթացի միգրացիոն դիտակետին (Migration Observatory) առնչվող խնդիրները:

            Մասնակիցները քննարկեցին միգրացիոն դիտակետի հայեցակարգը, որի վերաբերյալ ներկայացրեցին իրենց մոտեցումները: Այնուհետև փորձագետներից յուրաքանչյուրը ներկացրեց միգրացիայի հարցերի վերաբերյալ իր մշակած փաստաթուղթը:

            Պ.Աղաբաբյանը ներկայացրեց «Ապաստան հայցողների Հայաստանի Հանրապետություն զանգվածային ներհոսքի դեպքում գործողության պլանը» թեմայով փաստաթղթի նախնական տարբերակը, շեշտադրումը դնելով, թե ինչպիսի օրենսդրական փոփխությունների անհրաժեշտություն կա, որպեսզի ապահովվի պետության քաղաքականությունը ապաստան հայցողների զանգվածային ներհոսքի դեպքում:

            Հ. Չոբանյանը ներկայացրեց «Միգրացիոն քաղաքականությունը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով փաստաթղթի նախնական տարբերակը, որում տեղ է գտել «ՀՀ միգրացիայի քաղաքականության 2017-2021 թվականների ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովող միջոցառումների ծրագրի» վերլուծությունը, իրականացման ընթացքում բացերի վերհանումը, ինչպես նաև քաղաքականության բարելավմանն ուղղված առաջարկությունների մշակումը: Ելույթներն ուղեկցվեցին հարցեր-պատասխաններով` մշակված փաստաթղթերի հղկման և լրամշակման նպատակով: