ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Իրավական խորհրդատվության հզորացում. Սփյուռքի նախարարության նեդրումը միգրացիոն ռազմավարության արդյունավետ իրականացման գործում

2018-07-03



     ՀՀ միգրացիայի քաղաքականության 2017-2021 թթ. ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովող միջոցառումների ծրագրի մոնիթորինգի միջգերատեսչական հանձնաժողովի  5-րդ նիստի շրջանակում զեկույցներով հանդես են եկել ՀՀ սփյուռքի և արտակարգ իրավիճակների նախարարությունների ներկայացուցիչները:

            Օրինական աշխատանքային միգրացիայի հնարավորությունների ընդլայնումն ու արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանության ապահովումն էր Սփյուռքի նախարարության առջև դրված խնդիրը: Ինչպես ներկայացվել է, միջոցառումների արդյունքում ակնկալվում է գրանցել իրավական պաշտպանության ծառայությունների հզորացում, շահառուների ուղղակի հասանելիություն և մատչելիություն այդ ծառայություններին:

Նախարարությունն աշխատանքներ է տարել տարբեր տարածաշրջանների հայկական համայնքների ու կառույցների հետ՝ գործընկերության առաջարկներ արել խորհրդատվական ծառայությունների մատուցման դաշտում:

Հատկանշական է, որ աշխատանքային միգրանտների, ինչպես նաև այլ պատճառներով արտերկրում գտնվող հայ քաղաքացիների շահերի պաշտպանությամբ, խորհրդատվությամբ, փաստաբանական կամ այլ ծառայությունների մատուցմամբ առանձնանում են ԱՊՀ, ԱՄՆ, Մերձավոր սփյուռքը, Մերձավոր և Միջին  Արևելքի հայկական համայնքները:

ԱԻՆ-ի զեկույցը  «Խոշոր աղետների կամ ռազմական գործողությունների հետևանքով առաջացած միգրացիոն հոսքերի կառավարման գործողությունների պլան»-ի ներկայացումն էր, որի մշակման համար նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ շահագրգիռ գերատեսչությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավվածությամբ: Կազմակերպված հատուկ վարժանքի նպատակն է եղել բացահայտել բոլոր մակարդակներում կառավարման մարմինների հնարավորությունները և իրավական դաշտում առկա բացերը, քանի որ, ինչպես ԱԻՆ ներկայացուցիչն է ընդգծել, յուրաքանչյուր կառավարման մարմին ունի իր դերակատարությունը թե սահմանային անցակետում, և թե այդպիսի դեպքերում ստեղծվող ժամանակավոր վրանային ավաններում:

Քննարկվել է նաև հաջորդ նիստի օրակարգը, որի շրջանակում իրենց հաղորդումները կներկայացնեն ՀՀ Կենտրոնական բանկի, ՀՀ արտաքին գործերի և առողջապահության նախարարությունների ներկայացուցիչները: