ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Գործնական քայլեր ՄԱԿ ՓԳՀ հետ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ

2018-06-26

   ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ) ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվերտը շնորհավորելով Միգրացիոն ծառայության նորանշանակ ղեկավարին նշեց, որ միգրացիոն հարցերը Հայաստանի համար շատ կարևոր են, և ՄԱԿ ՓԳՀ-ն միակ կառույցը չէ այս ոլորտում, սակայն խիստ կարևոր դերակարատարում ունի:

“Մեր ձեռքեբերումներից եմ համարում նաև այն, որ այս տարիների ընթացքում փորձել ենք համախմբել, թե՛ հասարակական, և թե՛ պետական մարմիններին, ինչպես նաև կապեր հաստատել դոնոր կազմակերպությունների ու սփյուռքյան կառույցների հետ”,- նշեց պարոն Բիերվերտը:

ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը շեշտեց, որ ՄԱԿ ՓԳՀ-ն Ծառայության միակ գործընկեր կառույցը չէ, սակայն գլխավորն է, և տարիներ շարունակ ձեռք բերված սերտ համագործակցությունը շարունակվելու է նոր մոտեցումներով ու նոր լուծումներով:

ՄԱԿ ՓԳՀ-ն և տեխնիկական, և փորձագիտական շարունական աջակցություն է տրամադրում, մասնավորապես մի շարք գործնական քայլեր են կատարվել փախստականների և ապաստանի ազգային օրենսդրությունը միջազգային իրավական պարտավորություններին համապատասխանեցնելու ուղղությամբ: Անդրադարձ եղավ նաև փախստականների կարգավիճակի որոշման ընթացակարգերի համապատասխանեցմանը անաչառության և արդյունավետության երկու հրամայականներին, որի ուղղությամբ հյուրընկալված կազմակերպության ծավալած գործունեությունը նշանակալի համարեց։

Երկու կողմերը քննարկեցին ընթացիկ համագործակցության համատեքստում նախատեսված մի շարք քայլեր, քանի որ ՄԱԿ ՓԳՀ–ն իր տեխնիկական օգնությունն է ցուցաբերում «Որակի նախաձեռնություն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում՝ ապահովելով մասնագետի ներգրավում Միգրացիոն ծառայության աշխատանքերին, տեխնիկական օժանդակություն, որակի ապահովման համակարգի մշակում և ՄԾ աշխատակազմի ուսուցում:

Գործնական քայլերի շարքից հիշատակման արժանացավ նաև միջազգային չափանիշներին համապատասխան հարմարությունների ստեղծումը ապաստան հայցողների կացարանի համար։