ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ոլորտի զարգացման հարցում Միգրացիոն ծառայությանն իր աջակցությունը նորովի կշարունակի Ֆրանս-Հայկական Զարգացման Հիմնադրամը

2018-06-20

   Ի թիվս նախկինում իրականացված մի շարք ծրագրերի՝ համագործակցությունը Ֆրանս-Հայկական Զարգացման Հիմնադրամի (ՖՀԶՀ) և ՏԿԶՆ միգրացիոն ծառայության միջև նոր ձեռքբերումներ է խոստանում։ Այս մասով այսօր կայացած հանդիպման ընթացքում իր երաշխավորությունը հայտնեց ՖՀԶՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Անդրանիկ Հարությունյանը` շնորհավորելով Միգրացիոն ծառայության նորանշանակ պետ Արմեն Ղազարյանին ու ողջունելով նրա մուտքը միգրացիոն քաղաքականության զարգացման ոլորտ։

Արմեն Ղազարյանն իր հերթին կարևորեց Սոցիալական Օգնության Հայկական Միության (ՍՕՀՄ, Ֆրանսիա) կողմից 2004 թ-ին ստեղծված ՖՀԶՀ գործունեությունը Հայաստանում` նպատակ ունենալով նպաստել Հայաստանի կայուն զարգացմանը:

Պարոն Հարությունյանը ներկայացրեց կազմակերպության կողմից միգրացիոն ոլորտում իրականացված ծրագրերը, առանձնահատուկ անդրադառնալով 2005թ-ից ՆԻՖԳ-ի (Ներգաղթի և Ինտեգրման Ֆրանսիական Գրասենյակ) և ՍՕՀՄ-ի հետ համատեղ իրականացվող «Վերադարձ ակունքներին» ծրագրին, որի նպատակն է աջակցել անկանոն վիճակում գտնվող և Հայաստան կամավոր վերադառնալ ցանկացող անձանց: Ծրագրի շրջանակներում աջակցություն են ստացել շուրջ 1700 վերադարձողներ և Հայաստանի տարբեր մարզերում ստեղծվել է 301 փոքր ձեռնարկություն:

Անդրանիկ Հարությունյանն ու Արմեն Ղազարյանը ամրագրեցին հաջորդ հանդիպման առիթը, որ ստեղծվելու է առաջիկայում։ Այն է՝ Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիների վերաինտեգրման հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների ֆորումի երկրորդ եռամսյակային հանդիպումը: Վերջինս 2017 թ. օգոստոսի 31-ին ՀՀ կառավարության կողմից հավանության արաժանացած «ՀՀ միգրացիայի քաղաքականության 2017-2021 թվականների ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովող միջոցառումների ծրագրի» 3.1.բ.1. կետով նախատեսված  վերադարձի և վերաինտեգրման հարցերով ձևավորված ֆորումի արդեն երկրորդ հանդիպումն է լինելու։

Հիշեցնենք նաև, 2018թ. փետրվարի 22-ին երկու կառույցների միջև ստորագրվել է Փոխըմռնման հուշագիր՝ նվիրված վերաինտեգրման «մեկ պատուհան» ծառայության համակարգմանն ու դրա շարունակականությունը ապահովելուն։