ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Մոնիթորինգի միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

2018-05-07

     Ս.թ. մայիսի 4-ին կայացավ ՀՀ միգրացիայի քաղաքականության 2017-2021թթ. ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովող միջոցառումների ծրագրի մոնիթորինգի միջգերատեսչական  հանձնաժողովի չորրորդ նիստը:

       ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության անձնա­գրային և վիզաների ներկայացուցիչ Մ. Գևորգյանը ներկայացրեց իրենց գերատեսչության մասով թվով 9 միջոցառումների կատարման ընթացքի մասին հաղորդումը:

   ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ Ռ. Պեպանյանը ներկայացրեց իրենց գերատեսչության մասով թվով 5 միջոցառումների կատարման ընթացքի մասին հաղորդումը:

     ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայության ներկայացուցիչ Վ. Բախշեցյանը հանձնաժողովին ներկայացրեցին 2 միջոցառումների շրջանակներում իրականացված աշխատանքների վերաբերյալ տեղեկանքները:

Նիստում քննարկվեց նաև հաջորդ նիստի օրակարգը և անցկացման օրը:

Հանձնաժողովի նիստում քննարկվեցին այլ հարցեր և ընդունվեցին համապատասխան որոշումներ: