ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ICMPD Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային համակարգողի այցը ՄՊԾ

2018-04-19

Ս.թ. ապրիլի 18-ին ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայություն այցելեցին Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ/ICMPD) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային համակարգող պրն Ռադիմ Ժակը և ՄՔՄՄԿ-ի կողմից իրականացվող “Հայաստանում միգրացիայի և սահմանների կառավարմանն աջակցության ծրագրի” (ՄԻԲՄԱ/MIMBA) ղեկավար պրն Կարլ Հոֆստրան:  

Հյուրերը տեղեկացրեցին ՄԻԲՄԱ ծրագրի երկարացման և նաև ՄԻԲՄԱ 2 ծրագրի հնարավոր շարունակության մասին: Ի թիվս այլ հարցրերի քննարկվեց նաև Հայաստանի միգրացիոն պրոֆիլի վերլուծական մասի մշակման նպատակով միջազգային փորձագետի ներգրավման հարցը: ՄՊԾ կողմից արդեն հավաքագրվել են միգրացիոն տվյալները և ներկայումս աշխատանքներ պետք է տարվեն վերլուծական մասի մշակման ուղղությամբ: Կարևորվեց նաև ՄՔՄՄԿ-ի կողմից  հայտարարված միգրացիոն ոլորտում նոր ծրագրային առաջարկը (Call for Proposals under the Mobility Partnership Facility), որին կարող են մասնակցել ԵՄ անդամ պետությունները` տեղական հասարակական կազմակերպությունների հետ համատեղ: