ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Փորձի փոխանակման այցելություն Լեհաստան

2012-03-05

 Ս./թ. փետրվարի 28-ից  մարտի 4-ը  <Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում>> ծրագրի շրջանակներում  կազմակերպվել  էր   փորձի փոխանակման այցելություն  Լեհաստան:

Հայկական պատվիրակության  կազմում  էին  ներկայացուցիչներ ՀՀ  կառավարությունից,  արտաքին  գործերի,  աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարություններից, զբաղվածության  գործակալությունից,  միգրացիոն պետական ծառայությունից,  ոստիկանությունից,  Մարդկային զարգացման միջազգային կենտրոն  ՀԿ-ից:   

Այցի  նպատակն  էր   ծանոթանալ Լեհաստանի միգրացիայի կառավարման  վարչական համակարգին, օրենսդրությանը, ինչպես  նաև  օտարերկրյա  քաղաքացիների   աշխատանքային գործունեության  հետ կապված  հարցերին:

Լեհական կողմի  հետ հետագա  համագործակցության  ծավալման տեսանկյունից  առավել  ուշագրավ  էր  ԱՊՀ  անդամ  5 պետությունների  /ՌԴ, Ուկրաինա, Բելոռուս, Մոլդովա և Վրաստան/ քաղաքացիների  համար  Լեհաստանում   առանց  աշխատանքի  թույլտվության  աշխատելու   գործող կարգի հետ ծանոթացումը: Առաջիկայում  կքննարկվի  ՀՀ  քաղաքացիների  համար    նման  հնարավորություն  ստեղծելու  հարցը: