ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Տեղի ունեցավ աշխատանքային նոր տարածքների օրհնության կարգ

2018-04-13

Սուրբ Հարության տոնի շրջանակներում ս.թ. ապրիլի 11-ին տեղի ունեցավ ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայության վարչական շենքի օրհնության կարգ, որն իրականացրեց Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ, արժանապատիվ Տեր Գրիգոր քհն. Հովհաննիսյանը:

Ծառայությունը նոր վարչական շենք է տեղափոխվել 2017թ-ի վերջին, և ի շնորհիվ գործընկեր միջազգային կազմակերպությունների ստեղծվել են լավագույն աշխատանքային պայմաններ։