ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ուխտագնացություն դեպի Գեղարդավանք

2018-04-04

Ս.թ. մարտի 31-ին ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայության պետ Գ. Եգանյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց Սբ. Զատկի տոնին ընդառաջ ուխտագնացություն դեպի Գեղարդի վանք։ Ուխտագնացությանը մասնակցում էին ինչպես ՄՊԾ-ի աշխատակիցներ, այնպես էլ ԵՊՀ միջազգային հարաբերությունների մագիստրատուրայի շրջանավարտներ, որոնց ուսումնառության տարիներին դասավանդել էր նաև Գագիկ Եգանյանը, ընդհանուր թվով 22 անձ։ Երևանից ոտքով ուղևորությունը տևեց յոթը ժամ` շուրջ 30 կմ, որից հետո Գեղարդում ուխտավորները երեկոյան մասնակցեցին Սուրբ Հարության Ճրագալույցի Ս. Պատարագին։