ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչների այցը ՄՊԾ

2018-03-29

Ս.թ. մարտի 27-ին ՀՀ ՏԿԶՆ ՄՊԾ այցելեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանության քաղաքական հարցերով պատասխանատու տիկին Սոմեր Բեսիր-Բրայերսը և քաղաքական հարցերով օգնական` տիկին Լիլիթ Անտոնյանը: Հանդիպման ընթացքում ՄՊԾ պետ Գ. Եգանյանը ներկայացրեց միգրացիոն քաղաքականության ռազմավարությունը, ռեադմիսիայի ու ապաստանի վիճակագրությունը, ինչպես նաև ոլորտին առնչվող վերջին զարգացումները: Պրն. Եգանյանը անդրադարձավ նաև միգրացիոն ռազմավարության մոնիթորինգի միջգերատեսչական  հանձնաժողովի, վերաինտեգրման և ինտեգրման հարցերով ֆորումների նպատակներին ու ձևաչափերին, ինչը հյուրերի կողմից հետաքրքրություն առաջացրեց` որպես դիտորդ մասնակցելու նիստերի աշխատանքերին:  Նրանք նաև տեղեկացրեցին, որ ապաստան հայցողների համար Աբովյանում նախատեսվող նոր կացարանի կառուցման նպատակով ԱՄՆ կողմից ֆինանսական աջակցության ցուցաբերելու հնարավորության մասին: Բացի այդ, օժանդակություն կցուցաբերվի նաև ապաստան հայցողների գործող կենտրոնին: