ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Վերաինտեգրման հարցերով ֆորումի առաջին հանդիպումը

2018-03-28

Ս/թ մարտի 27-ին տեղի ունեցավ Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիների վերաինտեգրման հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների ֆորումի առաջին եռամսյակային հանդիպումը: Հանդիպմանը ներկա էին պետական կառույցների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ­ներ:

Հանդիպման նպատակն էր Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիներին վերաինտեգրման աջակցություն ցուցաբերող կազմակերպությունների միջև համագործակցության խորացումը, Հայաստանում վերադարձի ու վերաինտեգրման գործընթացների արդյունավետ իրականացումը:

Ողջույնի իր խոսքում ՀՀ ՏԿԶՆ ՄՊԾ պետ պրն. Գ. Եգանյանը առանձնահատուկ անդրադարձավ ՀՀ միգրացիայի քաղաքականության 2017-2021թթ. ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովող միջոցառումների ծրագրի այն գերակա ուղղությանը, որն առնչվում է վերադարձող միգրանտների վերաինտեգրմանը, ինչպես նաև կարևորվեց այս նպատակով ստեղծված <<մեկ պատուհան>> ծառայության գործունեությունը: ՄՊԾ արտաքին կապերի բաժնի պետն իր հերթին ներկայացրեց ֆորումի կանոնադրության նախագիծը, գործունեության ձևաչափն ու հիմնական ուղղությունները: Ֆրանս-hայկական զարգացման hիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համանախագահ (ՖՀԶՀ) պրն. Ա. Հարությունյանը խոսեց ՖՀԶՀ-ի և ՄՊԾ-ի միջև վերջերս կնքված փոխըմբռնման հուշագրի մասին, որը կարևոր դերակատատում է ունենալու ֆորումի արդյունավետ գործունեության ապահովման և վերադարձողների <<մեկ պատուհան>> աջակցության ուղղությամբ:

Ֆորումի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց կողմից իրականացվող վերաինտեգրման ծրագրերը, խոսեցին իրենց ընթացիկ և առաջիկա անելիքների մասին, որոնք միտված կլինեն ֆորումի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: