ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ղազախ դիվանագետների այցը ՄՊԾ

2018-02-23

Ս.թ. փետրվարի 22-ին ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայություն այցելեցին Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դեսպանության խորհրդական պարոն Միրաս Բոլեկբաևը և հյուպատոսի ժամանակավոր պաշտոնակատար տիկին Ասել Իսիմովան:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր, այդ թվում` Հայաստան մուտքի և ելքի, քաղաքացիության ձեռք բերման, օտարերկրյա քաղաքացիների Հայաստանում աշխատանքային գործունեության և բնակության կարգի մասին:

ՄՊԾ պետ Գ. Եգանյանը մանրամասն անդրադարձավ հյուրերի կողմից բարձրացրած հարցերին, ինչպես նաև իր հերթին խնդրեց նրանցից տեղեկություններ հաղորդել ռեադմիսիոն համաձայնագրի նախագծի քննարկման ընթացքի մասին: Նախագիծը հայկական կողմը ներկայացրել է ղազախական կողմին:

Հանդիպման վերջում պարոն Եգանյանը ներկայացրեց ՄՊԾ կողմից մշակված տեղեկատվական ինտերնետային համակարգերը, այդ թվում`

  • Ծառայության պաշտոնական կայքէջը (www.smsmta.am), և դրանում տեղ գտած տեղեկությունները` վիճակագրության, օրենսդրության, հրապարակումների մասին,
  • միգրացիոն էլեկտրոնային գրադարանը (www.miglib.org),
  • դեպի Հայաստան դրամական փոխանցումների վերաբերյալ համակարգը (www.sendmoneyarmenia.am),
  • Տունդարձը (www.tundarc.am )
  • Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ կայքէջը (www.karabagh.am):