ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնակցի այցը ՄՊԾ

2012-02-23

Ս/թ փետրվարի 23-ին ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը հանդիպեց ԱՄՆ փախստականների հարցերով տարածաշրջանային համակարգող Գրեգորի Գարդների հետ: Հանդիպման ընթացքում ՄՊԾ ղեկավար Գ. Եգանյանը ներկայացրեց նախորդ տարվա ընթացքում միգրացիայի և փախստականների ոլորտում իրականացված քայլերը, ինչպես նաև առաջիկայում նախատեսվող միջոցառումները:  Հատկապես շեշտադրվեց առավել կարիքավոր փախստականներին բնակարաններով ապահովման հարցում հնարավոր օժանդակության տրամադրումը: