ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայության նոր գրասենյակի նորամուտը

2017-12-27

Ս/թ դեկտեմբերի 26-ին տեղի ունեցավ ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայության նոր գրասենյակի նորամուտը: Արարողութանը ներկա էին ՀՀ ՏԿԶ նախարար Դավիթ Լոքյանը, ՀՀ ԱԳՆ, ԱԻՆ, ԱՎՎ և պետական այլ կառույցներ, ինչպես նաև ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (UNHCR) ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթը, Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) հայաստանյան գրասենյակի ղեկավար Կառլ Հոֆստրան, ՄՄԿ հայաստանյան գրասենյակի (IOM) ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանը և այլ գործընկերներ:

Գրասենյակի նորամուտը խորհրդանշող կարմիր ժապավենը կտրեցին ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթը:

Պրն Գագիկ Եգանյանը իր բացման խոսքում երախտագիտություն հայտնեց ՀՀ Կառավարությանը՝ ծառայությանը ավելի ընդարձակ, մոտ 900քառ. մ տարածք տրամադրելու, և դոնոր կազմակերպություններին՝ շենքի վերանորոգման, կահավորման և ժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցնելու նպատակով ցուցաբերած աջակցության համար:

Պրն Քրիստոֆ Բիրվիրթը, շնորհավորելով ՄՊԾ-ին՝ լավ աշխատանքային պայմաններ ունենալու համար, միևնույն ժամանակ վստահություն հայտնեց, որ այն կապահովի ՄՊԾ-ի գործունեության արդյունավետության բարձրացում: