ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Մոնիթորինգի միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

2017-12-27

Ս.թ. դեկտեմբերի 26-ին կայացավ ՀՀ միգրացիայի քաղաքականության 2017-2021թթ. ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովող միջոցառումների ծրագրի մոնիթորինգի միջգերատեսչական  հանձնաժողովի երկրորդ նիստը:

Միջգերատեսչական  հանձնաժողովի նիստի օրակարգը բաղկացած էր 6 հարցերից: Քննության առնվեցին ՀՀ միգրացիայի քաղաքականության 2017-2021թթ. ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովող միջոցառումների ծրագրի շրջանակում կատարված աշխատանքների վերաբերյալ 4 տեղեկանքները:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներկայացուցիչը ներկայացրեց 1-1-գ-1 միջոցառման շրջանակներում կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկանքը:

ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայության ներկայացուցիչները հանձնաժողովին ներկայացրեցին 2-3-գ-1, 8-2-ա-1 և 8-2-բ-1 միջոցառումների շրջանակներում իրականցաված աշխատանքների վերաբերյալ տեղեկանքները:

Հանձնաժողովի անդամներին ներկայացվեց տեղեկատվություն 2017թ. սկսված միջոցառումների կատարման ընթացքի մասին:

ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայության ներկայացուցիչը ներկայացրեց  տեղեկատվություն Ծրագրի 2017թ. սկսված 15 միջոցառումների, ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը՝  4 միջոցառումների, ՀՀ ԱՍՀՆ ներկայացուցիչը՝  2 միջոցառումների, ՀՀ ԿԳՆ ներկայացուցիչը՝ 1 միջոցառման, ՀՀ ՏԶՆՆ ներկայացուցիչը՝ 1 միջոցառման կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն:

Քննարկվեցին նաև 2018թ. ընթացքում հանձնաժողովի աշխատանքային ծրագրին վերաբերող հարցեր: