ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Մամլո ասուլիս ԶԼՄ ներկայացուցիչների համար

2017-12-26

 

2017 թվականի դեկտեմբերի 25-ին ժամը 10:00-ին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության նոր վարչական շենքում կայացավ հանդիպում ԶԼՄ ներկայացուցիչների համար:

Միջոցառման ընթացքում ԶԼՄ ներկայացուցիչներին ներկայացվեցին Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) կողմից ԵՄ ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող “Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում” (MIBMA) ծրագրի (այսուհետ` ՄԻԲՄԱ ծրագիր) ընթացքի արդյունքները, ինչպես նաև ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայության կողմից մշակված երկու նոր տեղեկատվական ինտերնետային համակարգերը: Անցած 2 տարիներին ծրագրի գործունեության մասին հաղորդմամբ հանդես եկան ՀՀ ՏԿԶՆ պետ Գագիկ Եգանյանը և  ծրագրի ղեկավար Կարել Հոֆստրան:

Մանրամասն տես մամլո հաղորդագրությունում հետևյալ հղումով՝ http://www.smsmta.am/?show_news&news_id=621