ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյայի այցը ՄՊԾ

2017-12-06



Ս.թ. դեկտեմբերի 1-ին ՀՀ ՏԿԶՆ ՄՊԾ ղեկավար Գ. Եգանյանը ընդունեց ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի տեղակալ Ջորջ Վիլյամ Օկոթ-Օբբոյի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Հարավային Կովկասում ՄԱԿ ՓԳՀ տարածաշրջանային ներկայացուցիչ պարոն Յոհանես Վան Դեր Կլաուն, Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչ պարոն Քրիստոֆ Բիրվիրթը և այլ բարձրաստիճան հյուրեր:

Գ. Եգանյանը ներկայացնելով Ծառայության գործառույթները տեղեկացրեց, որ այսօր Հայաստանում առկա է ապաստանի համակարգի համար անհրաժեշտ բոլոր գործիքները`  լրամշակված օրենսդրական դաշտը, անընդհատ կատարելագործվող ընթացակարգերը (SOP’s), ՄՊԾ անձնակազմի պարբերաբար վերապատրաստումները, վերջերս նաև ՄՊԾ կողմից ապաստան հայցողներին տրամադրվող ինքնության պլաստիկ քարտերի տպագրության կազմակերպումը և այլն: Նա նաև անդրադարձավ ոլորտի մարտահրավերներին, մասնավորապես` ապաստան հայցողների համար նախատեսվող նոր կացարանի  շինարարության համար անհրաժեշտ միջոցներին:  

Պարոն Օկոթ-Օբբոն բարձր գնահատեց Հայաստանի կողմից միջազգային պաշտպանության համակարգի կարգավորման առաջընթացը` սկսած ապաստան հայցողների ընդունելությունից և հարցազրույցի կազմակերպումից, մինչև նրանց ինտեգրման հարցերը, նշելով նաև Հայաստանի կողմից ոչ էթնիկ հայերին փախստականի կարգավիճակի տրամադրման դրական միտումների մասին: Նա վստահեցրեց, որ ՄԱԿ ՓԳՀ-ն հետայսու ևս կշարունակի իր գործունեությունը Հայաստանում` փախստականներին և ապաստան հայցողներին տրամադրելով անհրաժեշտ օժանդակություն: