ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՄՄԿ տարածաշրջանային տնօրենի այցը ՄՊԾ

2017-11-21

Ս.թ. նոյեմբերի 21-ին ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայություն (ՄՊԾ) այցելեց Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) Հարավ-Արևելյան Եվրոպայի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն տիկին Արգենտինա Զաբադոսը (նստավայրը` Վիեննա)` ՄՄկ ծրագրերի զարգացման տարածաշրջանային համակարգող պարոն Վ. Յուժանինի և Հայաստանում ՄՄԿ առաքելության ղեկավար տիկին Ի. Տեր-Մինասյանի ուղեկցությամբ: 

Հանդիպման առանցքային հարցերից էր ՄՄԿ և այլ դոնոր կազմակերպոթյունների հնարավոր աջակցությունը ՀՀ կառավարության կողմից վերջերս հաստատված “ՀՀ միգրացիայի քաղաքականության 2017-2021 թվականների ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովող միջոցառումների ծրագրի” (ԳԱԾ) առանձին գործողությունների իրականացման գործում: Այդ նպատակով ծրագրվեց մշակել ԳԱԾ-ի կոնկրետ գործողությունների առնչությամբ հայեցակարգեր` ՄՊԾ, ՄՄԿ և ԵՄ պատվիրակության համատեղ ջանքերով:

Ի թիվս այլ հարցերի քննարկվեց նաև ՄՊԾ ղեկավար Գ. Եգանյանի հրավերքով հաջորդ տարի ՄՄԿ գլխավոր տնօրեն պարոն Վիլյամ Սվինգի Հայաստան պաշտոնական այցի ժամկետները: