ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Մոնիթորինգի միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը

2017-11-17

Ս.թ. նոյեմբերի 17-ին կայացավ ՀՀ միգրացիայի քաղաքականության 2017-2021թթ. ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովող միջոցառումների ծրագրի մոնիթորինգի միջգերատեսչական  հանձնաժողովի առաջին նիստը: Ծրագիրը հավանության է արժանացել  ՀՀ կառավարության ս.թ. օգոստոսի 31-ի N37 արձանագրային որոշմամբ: Այն ներառում է 8 ուղղություններ, 23 խնդիրներ, 78 գործողություններ և 172 միջոցառումներ:

 

Միջգերատեսչական  հանձնաժողովի անհատական կազմը հաստատվել է ՀՀ վարչապետի 2017 թվականի հոկտեմբերի 27-ի N 1229-Ա որոշմամբ:

Միջգերատեսչական  հանձնաժողովը բաղկացած է 26 անդամից, որն ի տարբերություն նախորդի ավելի ընդլայնված է. ընդգրված են միջագային, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և անհատ փորձագետներ: Միջգերատեսչական  հանձնաժողովի նիստի օրակարգը բաղկացած  էր 5 հարցերից, որոնց քննարկման արդյունքում ընդունվեցին համապատասխան որոշումներ: