ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Բանգկոկում մեկնարկեց «Անվտանգ, օրինական և ապահով միգրացիայի» խորագրով բարձրաստիճան համաժողովը

2017-11-06

Ս.թ. նոյեմբերի 6-ին Բանգկոկում՝ ՄԱԿ-ի համաժողովների կենտրոնում (UN Conference Centre) մեկնարկեց Անվտանգ, օրինական և ապահով միգրացիայի գլոբալ համաձայնագրի մշակման նպատակով Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային նախապատրաստական հանդիպումը: Համաձայնագրի մշակումը նախատեսված էր 2016թ.-ի ՄԱԿ-ի գլխավոր համաժողովի որոշմամբ և այն ծրագրված է ստորագրել 2018թ.-ի աշնանը՝ Նյու Յորքում: Միջոցառմանը մասնակցում է նաև ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը` ով ընտրվել է բարձրաստիճան պաշտոնյաների համաժողովի փոխնախագահ:

44 երկրներից քաղաքական գործիչներ, քաղաքացիական հասարակության և ակադեմիայի ներկայացուցիչներ եւ փորձագետներ հավաքվել են ՄԱԿ-ի Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան տնտեսական եւ սոցիալական հանձնաժողովի (ESCAP) կողմից կազմակերպված` IOM, ILO, UNDP, UNFPA, UNHCR և UN Women միջազգային կազմակերպություններ հետ համագործակցությամբ եռօրյա համաժողովին:

Մանրամասն` http://www.unescap.org/news/governments-agree-new-un-migration-agenda-asia-and-pacific