ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Անդրեյ Սորոկինի այցը ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայություն

2012-02-17

Ս/թ փետրվարի 17-ին ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայություն այցելեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ դեսպան Անդրեյ Սարոկինը: Ծառայության պետը ողջունեց հյուրին` շնորհավորելով նրան գրասենյակի ղեկավարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Նա ներկայացրեց այդ գրասենյակի հետ միգրացիայի ոլորտում համագործակցության փորձը` հատկապես կարևորելով գրասենյակի ակտիվ դերակատարությունը միգրացիայի պետական կարգավորման հայեցակարգի և դրանից բխող գործողությունների ազգային ծրագրի մշակման, ինչպես նաև Ժնևում կազմակերպված <<Միգրացիա և զարգացում>> համաշխարհային համաժողովին մասնակցությանն աջակցության և այլ հարցերում:

Իր հերթին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարը պատրաստակամություն հայտնեց հետագա տարիներին շարունակելու միգրացիայի բնագավառում համագործակցությունը:

 


Warning: Unknown: open(/var/lib/php/session/sess_tbob13dse8g658mtps930gmjp4, O_RDWR) failed: No space left on device (28) in Unknown on line 0

Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/lib/php/session) in Unknown on line 0