ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ուսումնական այց Խորվաթիա

2017-09-12

        «Արևելյան Եվրոպայում ապաստանի ընթացակարգի որակի կառավարում» ծրագրի  շրջանակներում   ՄԱԿ-ի Փախստականների   գերագույն հանձնակատարի  գրասենյակի  կողմից  2017 թ. սեպտեմբերի 4-8-ը կազմակերպվել էր ուսումնական այց Խորվաթիա,  Հայաստանի, Վրաստանի, Բելառուսի  և Մոլդովայի  ապաստանի  և  ինտեգրման հարցերով զբաղվող  համապատասխան  պաշտոնյաների  համար:

       Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետի տեղակալ  Իրինա  Դավթյանը,  ծառայության  ապաստանի հարցերի  բաժնի պետ  Պետրոս  Աղաբաբյանը  և «Հանրակացարաններ»  ՊՈԱԿ-ի տնօրեն Մուրադ  Մեժլումյանը:

Ուսումնական այցի  ընթացքում  կազմակերպվել  էր այցելություն  Զագրեբում գտնվող  ապաստան հայցող  անձանց  ընդունման կենտրոն,  և  Կուտինայում գտնվող  կենտրոն,  որը նախատեսված  էր  խոցելի վիճակում  գտնվող  ապաստան հայցողներին  ընդունելու համար: Վերոհիշյալ  կենտրոններում  շրջայցի  ընթացքում  մասնակիցները  հնարավորություն  ունեցան տեսնել   ապաստան հայցողների  բնակության  պայմանները,  ծանոթանալ   Խորվաթիայում  գործող  ապաստանի համակարգին, ապաստան հայցողների հաշվառման և ընդունման ընթացակարգերին,  և  ապաստանի  ոլորտում  աշխատող  հասարակական  կազմակերպությունների  կողմից  իրականացվող  աշխատանքներին:

Հանդիպում   էր նախատեսված նաև Խորվաթիայի ՄԱԿ ՓԳՀ-ի գրասենյակում, որի   ընթացքում   ուսումանական  այցի  մասնակիցներին  ներկայացվեց  փախստականների  ինտեգրման   Խորվաթիայում  գործող  համակագը: