ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Միգրացիոն հարցերով համագործակցության խորացում Նիդերլանդների հետ

2017-08-30

Ս.թ. օգոստոսի 30-ին ՀՀ ՏԿԶՆ ՄՊԾ այցելեցին Նիդերլանդների Թագավորության հայրենադարձության և վերադարձի ծառայության աշխատակիցներ պարոն Թոմաս Յակոբսը և պարոն Ուեսլի Բաումեսթերը:

Հանդիպման սկզբում նրանք գոհունակությամբ նշեցին Միգրացիոն պետական ծառայության հետ համագործակցության բարձր մակարդակի, ինչպես նաև ԵՄ-ՀՀ ռեադմիսիոն համաձայնագրի իրականացման հայկական կողմի արդյունավետ աշխատանքի մասին:

Իր հերթին պրն. Եգանյանը նույնպես բարձր գնահատեց Նիդերլանդների հայրենադարձության և վերադարձի ծառայության հետ արդեն շուրջ 10 տարի տարբեր նախաձեռնությունների շրջանակներում հաստատված ու ամրապնդված համագործակցությունը և ինտենսիվ աշխատանքային գործընկերությունը:

Այնուհետև քննարկվեցին նաև գործնական հարցեր, ինչպես ռեադմիսիոն հայցերի առնչությամբ, այնպես էլ վերադարձողների կողմից վերաինտեգրման աջակցության ծրագրերին հնարավորինս տեղեկացված լինելու հանգամանքի, և այդ հնարավորությունների մասին իրազեկվածության բարձրացման վերաբերյալ: