ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Միգրացիայի կառավարման շվեդական փորձի ուսումնասիրություն

2012-02-06

 

 

 

Ս/թ հունվարի 30-ից փետրվարի 3-ը «Աջակցություն Միգրացիոն պետական ծառայությանը՝ ամրապնդելու միգրացիոն կառավարումը Հայաստանում» ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակում աշխատանքային այցով Շվեդիայում էին ՀՀ ՏԿՆ փոխնախարար Ա. Բախշյանի ղեկավարած պատվիրակությունը:

Այցի նպատակն էր ծանոթանալ Շվեդիայի միգրացիայի կառավարման համակարգին, ինչպես նաև քննարկել հնարավոր համագործակցության ուղղությունները։

2011թ.-ին սահմանված կարգով հավանության էր արժանացել ծառայության կողմից մշակված  ԵՄ-ի Թվինինգ ծրագիրը, որը մեկնարկելու է 2012թ.-ի գարնանը: Այն նպատակ ունի օժանդակել Ծառայությանը միգրացիայի և ապաստանի ոլորտում ԵՄ-ում ընդունված օրենսդրությանն ու պրակտիկային Հայաստանում նույն գործընթացները համահունչ դարձնելուն, ինչպես նաև միգրացիոն տեղեկատվական միասնական համակարգի ձևավորմանը: Ծրագիրը կիրականցնի Շվեդ-Լեհական կոնսորցիումը և կտևի 27 ամիս։