ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

«Եվրասիական շաբաթ» 2-րդ միջազգային ֆորում

2017-08-28

Ս.թ. օգոստոսի 24-26-ը  Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանայում «Եվրասիական շաբաթ»  2-րդ միջազգային ֆորումի շրջանակներում անցկացվեց «Աշխատանքի միասնական շուկայի զարգացումը` առավելությունները, գաղափարները, հեռանկարները»  թեմայով կլոր սեղան, որին մասնակցեց նաև ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայության պետ Գ. Եգանյանը: 

Կլոր սեղանի ընթացքում նրա կողմից ներկայացվեց «Ինտեգրացիոն գործընթացների ամրապնդումը ԵԱՏՄ-ի միգրացիայի ոլորտում» թեմայով զեկույցը, որում անդրադարձ կատարվեց աշխատանքային միգրացիայի երևույթի կարևորությանը Հայաստանի համար, ինչպես նաև վեր հանվեցին ԵԱՏՄ-ի անդամակցությամբ պայմանավորված մի շարք խնդիրներ: Ելույթի վերջում կոնկրետ առաջարկներ եղան աշխատանքային միգրացիայի ոլորտում ինտեգրացիոն գործընթացների խորացման նպատակով (տես ելույթը` http://www.smsmta.am/upload/Eluyt_1.pdf ):

Միջոցառման ընթացքում Գ. Եգանյանը հանդիպումներ ունեցավ նաև Եվրասիական Տնտեսական Հանձնաժողովի տարբեր պաշտոնյաների հետ:

Հավելյալ տես` http://www.eurasianweek.org/news49-ru.html