ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի բարձրաստիճան պաշտոնյայի այցը ՄՊԾ

2017-07-28

Ս/թ.  հուլիսի 28-ին ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանն ընդունեց ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի Կայուն զարգացման քաղաքականության և ծրագրերի մշակման գրասենյակի բարձրաստիճան պաշտոնյա պարոն Նիկ Սեխրանին:

Վերջինս հանդիսանում է Հայաստան ժամանած պատվիրակության ղեկավարը, որի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետությանը 2015թ.-ին ՄԱԿ-ի կողմից ընդունված կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) ազգայնացման գործընթացին:

Պատվիրակության կազմում ընգրկված էին ՄԱԿ-ի կայուն զարգացման ծրագրի քաղաքականության մասնագետ տիկին Օկսանա Լեշչենկոն, ՀՀ-ում միգրացիայի միջազգային կազմակրպության ղեկավար տիկին Իլոնա Տեր-Մինասյանը և ՄԱԿ ՓԳՀ Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Սուսաննա Գրիգորյանը:

Պարոն Նիկ Սեխրանը ներկայացնելով ՄԱԶԾ առաքելությունը անդրադարձ կատարեց ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) ՀՀ կողմից տեղայնացման հարցերին: Ակնկալվում է, որ առաքելությունը կաջակցի ԿԶՆ-ների իրականացման ճանապարհային քարտեզի ընդունման, ինչպես նաև Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնում ԿԶՆ-ների նորարարական փորձագիտական ազգային առաջին լաբորատորիայի կազմավորման գործընթացներին:

Պարոն Եգանյանը ողջունելով հյուրերին ներկայացրեց Ծառայության կառուցվածքն ու գործառույթները, Ծառայության կողմից միգրացիայի և ապաստանի ոլորտում իրականացվող քայլերը, ինչպես նաև քաղաքականության մշակման և ծառայությունների տրամադրման գործառույթները: Մանրամասն անդրադարձ կատարվեց Հայաստանում ապաստան հայցողների վիճակագրությանը, վերջերս ՀՀ կառավարության կողմից ընդունված փախստականների և երկարաժամկետ իմիգրանտների ինտեգրման նոր հայեցակարգին և դրա իրականացման գործողությունների ծրագրին: