ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

GFMD հերթական հանդիպումը Բեռլինում

2017-06-29

Ս.թ. հունիսի 28-30-ը Բեռլինում (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) տեղի է ունենում «Միգրացիա և զարգացում» խորագրով ամենամյա համաշխարհային ֆորումի (GFMD) 10-րդ հանդիպումը (ֆորումի մասին մանրամասն տեղեկատվությունն առկա է http://gfmd.org/ կայքում): «Միգրացիա և զարգացում» համաշխարհային առաջին ֆորումը սկիզբը դրվել էլ 2006թ.-ին, որից հետո յուրաքանչյուր տարի կազմակերպվում են հերթական հանդիպումներ, որոնք նվիրված են միգրացիայի և զարգացման ամենատարբեր հարցերին և բաժանված են երկու հիմնական ուղղությունների, որոնք տեղի են ունենում հաջորդաբար՝ քաղաքացիական հասարակության օրեր և կառավարությունների ֆորում: Վերջինիս մասնակցում են բազմաթիվ երկրների բարձր մակարդակի կառավարական պատվիրակություններ: Այս տարի ևս հայկական պատվիրակության կազմում են ՀՀ ԱԳՆ և ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայության ներկայացուցիչները: Պարոն Գ. Եգանյանը ելույթ կունենա ֆորումի 1-ին նստաշրջանի ընթացքում և կանդրադառնա միգրացիոն քաղաքականության մշակման Հայաստանի Հանրապետության փորձառությանը: