ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Աշխատանքային քննարկումներ Ծաղկաձորում

2017-06-09

ՀՀ միգրացիայի քաղաքականության 2017-2021թթ.  ռազմավարության գործողությունների ծրագրի մշակման նպատակով դեռևս ս.թ. ապրիլի 21-23-ը Ծաղկաձորում անցկացվեցին երկօրյա աշխատանքային քննարկումներ, որոնք շատ օգտակար եղան: Քննարկումների հիման վրա ամբողջացվեց ՀՀ միգրացիայի քաղաքականության 2017-2021թթ. ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիրը և կարծիքի ներկայացվեց 18 շահագրգիռ պետական մարմինների:

Մինչ փաստաթուղթը սահմանված կարգով ՀՀ կառավարություն ներկայացնելը նախագծի վերաբերյալ ստացված պետական մարմինների դիտողությունների ու առաջարկությունների շուրջ ս.թ. հունիսի 9-ին Ծաղկաձորում անցկացվեց աշխատանքային քննարկում, որին հրավիրվել էին այն պետական մարմինները, որոնց տեսակետներն առանձին հարցերում տարբերվում էին: Քննարկման արդյունքում դրանք համաձայնեցվեցին:

Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայության կողմից Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի (ICMPD) երևանյան գրասենյակի հետ համատեղ: