ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

«Ներդրումներ կացության կարգավիճակի դիմաց» խորագրով աշխատաժողով

2017-05-31

Ս/թ. մայիսի 29-ին Էրեբունի պլազա բիզնես կենտրոնում տեղի ունեցավ «Ներդրումներ կացության կարգավիճակի դիմաց» խորագրով աշխատաժողով, որին մասնակցում էին մի շարք պետական մարմինների ներկայացուցիչներ:

«Արթոն քապիթալ» ընկերության փորձագիտական խումբը ներկայացրեց ներդրումների դիմաց կացության կարգավիճակի և/կամ քաղաքացիության շնորհման միջազգային փորձը, ինչպես նաև Հայաստանում նմանատիպ նախագծի իրականացման հնարավորությունները:

Աշխատաժողովից հետո փորձագիտական խումբը հանդիպումներ ունեցավ ՀՀ Նախագահի աշխատակազմում, ՀՀ կենտրոնական բանկում, ՀՀ արտաքին գործերի նախարարությունում, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում ՀՀ ԿԱ ոստիկանությունում և «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամում:

Հանդիպումների ընթացքում քննարկվեցին Հայաստանում ներդրումների դիմաց կացության կարգավիճակի շնորհման համակարգի ներդրման իրավական հիմքերը և տնտեսական հեռանկարները: 

Աշխատաժողովը կազմակերպվել էր Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) հայաստանյան ներկայացուցչության կողմից« իրականացվող <<Օժանդակություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում>> (MIBMA) ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում: