ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Տաջիկական պատվիրակության այցը ՄՊԾ

2017-05-29

Ուսուցողական այցի շրջանակներում ս.թ. մայիսի 29-ին տաջիկական պատվիրակությունը այցելեց ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայություն: Պատվիրակությունը ներկայացնում էին Տաջիկստանի պետական, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության և հետազոտական կառույցների ներկայացուցիչները:

Պատվիրակությանը ընդունեց Ծառայության աշխատակազմի ղեկավար Համբարձում Աբրահամյանը: Նա հյուրերին համառոտ ծանոթացրեց հայաստանյան պետական կառավարման համակարգին և այդ համակարգում ՄՊԾ դիրքին, ծառայության կառուցվածքին և գործառույթներին:

Հ. Աբրահամյանը անդրադարձավ ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած ՀՀ միգրացիայի քաղաքականության 2017-2021թթ. ռազմավարության մեջ առաջին անգամ տեղ գտած «Միգրացիա և զարգացում» ուղղությանը, մատնանշեց վերջինիս ներքո արտացոլված խնդիրները, որպես օրինակների` կենտրոնացավ երկու միջոցառումների վրա:

Հանդիպման ավարտին Հ. Աբրահամյանը պատասխանեց հյուրերի հարցերին, որոնք ուղղված էին հայաստանյան փորձի վերաբերյալ ավելի խոր պատկերացում կազմելուն: