ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Արդարադատության, ազատության եւ անվտանգության հարցերով Հայաստան-ԵՄ համագործակցության ենթակոմիտեի 8-րդ նիստը

2017-05-30

Ս/թ մայիսի 30-ին Բրյուսելում տեղի կունենա Արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով Հայաստան-ԵՄ համագործակցության 8-րդ նիստը։ Հայկական պատվիրակությունը ղեկավարում է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ պրն. Վ. Քոչարյանը։ Հանդիպման օրակարգում նախատեսվում է քննարկել հետևյալ վեց առանցքային հարցերը՝ միգրացիոն հիմնախնդիրներ, կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքար, դատաիրավական համակարգի բարեփոխումներ, քաղաքացիական և քրեական ոլորտներում դատաիրավական համագործակցություն, ինչպես նաև անձնական տվյալների պաշտպանություն։

ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության պետ պրն. Գագիկ Եգանյանը կներկայացնի միգրացիոն ոլորտում տեղի ունեցած վերջին զարգացումները՝ մասնավորապես օրինական միգրացիայի կառավարման և անօրինական միգրացիայի կանխարգելման, սահմանների կառավարման, ինչպես նաև ապաստանի համակարգի առաձնահատկությունները։